Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Ծիծեռնախոտ, նույն ինքը՝ չիստոտել

Ծիծեռնախոտ, նույն ինքը՝ չիստոտել

Ծիծեռնախոտով (կանթեղախոտ, չիստոտել) դեղատոմսերը ժողովրդական բժշկության մեջ հայտնի են շատ հնագույն ժամանակներից: Ավիցենան ծիծեռնախոտը դասում էր այն բույսերի շարքին, որոնք ունակ են օրգանիզմը հրաշալիորեն մաքրել:

 

Այլ կերպ ասած` այս բույսը ոչնչացնում է բակտերիաները եւ հակաբորբոքային հատկություն ունի: Ավիցենայի դեղատոմսերի մեջ ծիծեռնախոտով պատրաստուկներ կան` նախատեսված ատամնացավի, աչքի բիբի վրայի սպիտակ հատի, դեղնախտի եւ այլ հիվանդությունների համար: Հին Հռոմի դեղագործության հայտնի հիմնադիր Կլավդիուս Գալենն իր բժշկության մեջ մեծ տեղ է հատկացրել ծիծեռնախոտին` դրանով բուժելով դեղնախտը: Ռուսաստանում ծիծեռնախոտը տարբեր անվանումներ ունի` բորոդավոչնիկ, լաստովիչնիկ, գլադուշնիկ, կրասնոմոլոչնիկ, կորովյա տրավա, ժիվոկոստ, պոլեւայա գորչիցա, ժոլտի մոլոչայ, չիստոպլոտ, սոլիդոնիյա, եւ այլն: Ծիծեռնախոտի տերեւների հյութով մեր օրերում հեռացվում են կոշտուկները, գորտնուկները, մաշկի սնկային հատվածները, թարախակալված վերքերն են մաքրում, եւ այլն: Տերեւներից պատրաստված լուծույթը հաճախ գործածվում է որպես լեղու արտազատիչ եւ միզամուղ, թուլացնող, ցավազրկող միջոց: Մաշկային հիվանդությունների համար քսուքն է օգտագործվում, որը պատրաստվում է ծիծեռնախոտի տերեւների փոշուց, թարմ տերեւների հյութից եւ ծիծեռնախոտի սպիրտային խառնուրդից: Ծիծեռնախոտն օգտագործվում է նաեւ կոսմետոլոգիայում: Ընթերցողը, սակայն, պետք է հիշի, որ ծիծեռնախոտը թունավոր հատկություն ունի եւ մինչ այս կամ այն դեղատոմսի օգտագործելը, պետք է լավագույնս տեղյակ լինի ներքոշարադրյալ կանոններին: Դրանք են`

1. Ծիծեռնախոտով բուժումը պետք է սկսել միայն այն դեպքում, երբ հստակ հայտնի է ձեր հիվանդության ախտորոշումը: 2. Ծանր հիվանդությունների դեպքում պարտադիր պետք է խորհրդակցեք բուժող բժշկի հետ` նախքան ծիծեռնախոտով դեղատոմսերի գործածումը: 3. Երբեք չի կարելի ավելացնել դեղատոմսի (լուծույթի, պատրաստուկի, քսուքի) մեջ նշված ծիծեռնախոտի չափաբաժինը: 4. Ծիծեռնախոտի բուժիչ հատկությունների մասին տարբեր դեղագործների կողմից գրքեր են հրատարակվել (մենք այս հրապարակումը պատրաստել ենք ըստ Եկատերինա Ա. Անդրեեւայի գրքի): Նշյալ գրքում ներկայացված դեղատոմսերը նախատեսված են միայն մեծահասակների համար: Երեխաների համար որոշ հիվանդությունների դեպքում մինչ օգտագործելը պարտադիր պետք է խորհրդակցեք մանկաբույժի հետ: 5. Ծիծեռնախոտով ներքին ընդունման համար պատրաստված դեղատոմսերը հակացուցված են ստենոկարդիայի, սրտի իշեմիկ հիվանդությունների, հղիության, հիպոտոնիայի` զարկերակային ցածր ճնշման դեպքում: Ինչպես նաեւ` ինֆարկտից, ինսուլտից հետո, ընդհանուր քնկոտության դեպքում: 6. Ծիծեռնախոտի քանակությունը խախտելու` ավելացնելու դեպքում կարող եք թունավորվել` սրտխառնոցի, փորլուծության ուղեկցությամբ: Նման դեպքերում արագ պետք է լվանալ ստամոքսը եւ դիմել բժշկի:

Բուժիչ հատկությունները

Կծու, դառը հյութը յուրահատուկ հոտ ունի: Այն պարունակում է ալկալոիդներ, վիտամին C, A պրովիտամին, եթերայուղեր, օրգանական թթուներ` խնձորի, կիտրոնի, սաթի, եւ այլն: Ծիծեռնախոտի պտուղների մեջ 40 տոկոս ճարպայուղեր են պարունակվում: Ալկալոիդը` ազոտ պարունակող օրգանական միացությունների խումբ է, որի մեջ ընդգրկված են նաեւ ջրածինը, ածխածինը, ազոտը, եւ այլն: Ալկալոիդների շարքին են դասվում նաեւ մորֆինը, կոֆեինը, կոկաինը, խինինը, նիկոտինը, լոբելինը եւ այլն: Հնում մարդիկ ալկալոիդները որպես դեղամիջոց են օգտագործել, ինչպես նաեւ՝ որպես թույն, կախարդամիջոցներ: Իսկ բուն տերմինն առաջարկվել է դեղագործ Վ. Մեյսների կողմից` 1819թ.: Եվ ահա, ծիծեռնախոտի բուժիչ հատկությունը պայմանավորված է հենց բնական ալկալոիդների պարունակությամբ: Մասնավորապես` հելիդոնին ալկալոիդի, որը նպաստում է աղիների մկանների թուլացմանը, անոթների պատերից սպազմերի հեռացմանը` իջեցնելով զարկերակային ճնշումը: Այս բույսի մեջ եղած ալկալոիդներից մի քանիսն էլ կարող են կանխել չարորակ ուռուցքների մեծացումը: Դեղատոմսերի մեջ օգտագործվում են եւ տերեւները, եւ արմատը, եւ պտուղը` սերմերով:

Եվ այսպես ներկայացնում ենք ծիծեռնախոտով դեղատոմսերից մի քանիսը:

Աչքի բիբի վրայի սպիտակ հատ (բելմո)

Ինչպես արդեն նշեցինք, այս դեղատոմսն առաջարկել է Ավիցենան:

Անհրաժեշտ է հավասար քանակությամբ բնական մեղր եւ ծիծեռնախոտի թարմ հյութ: Խառնել իրար, տաքացնել մարմանդ կրակի վրա, այնքան ժամանակ, մինչեւ միասեռ զանգված դառնա: Թողնել սառչի, ապա քսել կոպերին:

Կարճատեսության` միոպիայի եւ հոգնածության պատճառով աչքերի տակ գոյացած մուգ պարկերի դեպքում 1 թ/գ ծիծեռնախոտի տերեւ եւ 100 մլ ջուր է անհրաժեշտ: Պատրաստման ձեւը. չոր տերեւներից եւ ջրով եփուկ պատրաստեք, թողեք 1-1,5 ժամ, ապա դրանով թրջոցներ դրեք կոպերին: Կատարախտի դեպքում 1 բաժին ծիծեռնախոտի թարմ հյութը խառնեք 1 բաժին սենյակային ջերմաստիճանի եռացրած ջրի հետ, եւ գիշերը թրջոցներ դրեք կոպերին: Բուժման կուրսը սովորաբար 10-15 պրոցեդուրա է: Գաստրիտի եւ բարձր թթվայնության դեպքում խորհուրդ է տրվում հետեւյալ խառնուրդը: Անհրաժեշտ է` 1 ճ/գ ծիծեռնախոտի տերեւներ, 2 ճ/գ հազարաթերթիկի տերեւներ, 2 ճ/գ արեւքուրիկի (զվերաբոյ) ծակծկված տերեւներ, 2 ճ/գ երիցուկի (ռոմաշկա) չորացրած ծաղիկներ եւ 2 բաժակ ջուր: Այս բոլոր չորացված բաղադրիչները խառնել միմյանց, դրանից 2 ճաշի գդալ վերցնել, ապակե տարայի մեջ տեղադրել եւ վրան եռացրած ջուր լցնել: Թողնել 20 րոպե` փակ վիճակում, գոլորշիացած ջրի չափով եռացրած ջուր ավելացնել եւ օրը 3 անգամ ուտելուց 20-30 րոպե առաջ կես բաժակով խմել: Գաստրիտի դեպքում առաջարկվում է հետեւյալ դեղատոմսը: Անհրաժեշտ է` 50 գրամ ծիծեռնախոտի տերեւներ, 50 գրամ ռազինայի (ֆենխել) պտուղներ, 70 գրամ եզնալեզու (պոդորոժնիկ), 70 գրամ վաղենակի (կալենդուլա) ծաղիկներ, 70 գրամ անանուխի տերեւներ, 200 մլ ջուր: Բոլորը խառնել, 1 ճ/գ վերցնել, վրան լավ եռացրած ջուր ավելացնել եւ տաք տեղում թողնել կես ժամ մնա: Գաստրիտի եւ ցածր թթվայնության դեպքում օրը 3-4 անգամ 100 մլ չափով խմել ուտելուց 15-20 րոպե առաջ:

Հեմորոյի դեպքում անհրաժեշտ է ծիծեռնախոտի հյութ եւ արեւքուրիկի յուղ: Պատրաստման եւ օգտագործման ձեւը. թանզիֆե տամպոնը ծիծեռնախոտի հյութի մեջ լավ թաթախել եւ զգուշորեն տեղադրել հետանցքում: Բուժման առաջին օրերին պետք է պահել 25-30 րոպե, ապա 35-40 րոպե, աստիճանաբար հասցնելով 1 ժամի: Բուժման կուրսը` 2 շաբաթից ոչ ավելի: Պրոցեդուրան ցանկալի է կատարել գիշերը, որից հետո պետք է մեկ այլ տամպոն թաթախել արեւքուրիկի յուղի մեջ եւ տեղադրել նույն տեղում` 6-8 ժամ:

Լեղապարկի հիվանդությունների դեպքում մի քանի դեղատոմսեր են առաջարկվում: Բաղադրիչները` 3 թեյի գդալ ծիծեռնախոտի տերեւներ, 1 ճաշի գդալ վաղենակի ծաղիկներ, 150 մլ 70՛ բժշկական սպիրտ: Չորացրած այս բույսերն իրար խառնել, լցնել ապակե տարայի մեջ, սպիրտը լցնել վրան եւ մութ եւ զով տեղում պահել 2-3 շաբաթ: Պատրաստի լուծույթը մի քանի տակ ծալված թազիֆե կտորով քամել: Օրը 2 անգամ, առավոտյան` ուտելուց առաջ եւ երեկոյան ուտելուց հետո 10 կաթիլ այդ լուծույթից լուծել կես բաժակ եռացրած ջրի մեջ եւ խմել: Երկրորդ դեղատոմսի բաղադրիչներն են` 1 ճ/գ ծիծեռնախոտի տերեւները, 1 ճ/գ անանուխի (դաղձի) տերեւները, 2 բաժակ ջուրը: Նշված չոր բույսերը խառնել, ավելացնել եռացրած ջուրը եւ 15 րոպե տաքացնել մարմանդ կրակի վրա: Կրակից վերցնել, թողնել կես ժամ, քամել լուծույթը եւ օրը 2 անգամ` առավոտյան եւ երեկոյան 200 մլ չափով խմել: Դեղատոմս երրորդ. անհրաժեշտ են ծիծեռնախոտի չորացված տերեւներ եւ արմատ` 1 թ/գ, 400 մլ ջուր: Մանրացնել չոր արմատները եւ տերեւները, եռացրած ջուր լցնել վրան եւ թողնել կես ժամ: Քամել լուծույթը եւ օրը 4 անգամ խմել այն կես բաժակով, որպես լեղին հեռացնող թեթեւ միջոց:

Լյարդի եւ լեղազատիչ ուղիների համար ծիծեռնախոտով բազմաթիվ դեղատոմսեր կան: Հեպատիտի համար խորհուրդ է տրվում հետեւյալ դեղատոմսը. անհրաժեշտ բաղադրիչներն են` 1 ճ/գ ծիծեռնախոտը, 1 ճ/գ անանուխի տերեւները, 1 ճ/գ հազարաթերթիկի տերեւները, 1 ճ/գ ռազինայի (ֆենխել) պտուղները, 1 ճ/գ անմոռուկի (անմեռուկի, բեսսմերտնիկ) ծաղկաբույլը, 400 մլ ջուր: Պատրաստման ձեւը. չոր բույսերը լավ մանրացնել, ապակե տարայի մեջ տեղադրել, ջուրը լավ եռացնել եւ լցնել խառնուրդի վրա: Պատրաստի թուրմը քամել եւ օրը 4 անգամ 70-100 մլ չափով խմել ուտելուց 15-20 րոպե առաջ` որպես հակաբորբոքային եւ լեղին հեռացնող միջոց: Մեկ այլ դեղատոմս. բաղադրիչներն են` 2 բաժին ծիծեռնախոտի տերեւները, 1 բաժին դաշտային ձիաձետի (խվոսչ) տերեւները, 1 բաժին հազարաթերթիկի տերեւները, 1 բաժին գարնանային ադոնիսի տերեւները, 400 մլ ջուրը: Մանրացնել եւ խառնել բոլոր բաղադրիչները, դրանից վերցնել 2 ճ/գ չափով, վրան լավ եռացրած ջուրը լցնել, 45-60 րոպե թրմել, ապա քամել եւ օրը 2 անգամ 150-200 գրամ խմել: Կապ չունի երբ խմել` սնվելուց առա՞ջ, թե՞ հետո: Այս միջոցը խորհուրդ է տրվում հեպատիտի, արյան շրջանառության սրված խախտումների դեպքում:

Ատամների պարոդոնտոզի դեպքում օգնում է ծիծեռնախոտի հյութը: Հյութը քամել եւ թանզիֆը թրջել հյութի մեջ, 1-2 րոպե դնել լնդերի եւ ատամների վրա: Երկար պետք չէ պահել, այլապես այրվածքներ կլինեն: Գորտնուկների համար անհրաժեշտ են հավասար քանակությամբ վազելին, լանոլին եւ ծիծեռնախոտի չոր տերեւներ: Մանրացնել տերեւը` փոշու աստիճան, խառնել վազելինի եւ լանոլինի մեջ, ապա օրը 2 անգամ քսել գորտնուկի վրա: Շրթունքի վրա առաջացած հերպեսին եւս օգնում է ծիծեռնախոտը: Մուգ գույնի շշի 1/3-ը լցնել ծիծեռնախոտի չոր եւ մանրացված տերեւներով, 1:3 հարաբերակցությամբ վրան ավելացնել 70 տոկոսանոց բժշկական սպիրտ կամ օղի: 10 օր շիշը փակ վիճակում պահել մութ եւ զով տեղում: Ստացված լուծույթով մաքրել հերպեսով հիվանդ հատվածները: Կրունկների վրա առաջացած սնկային հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում հետեւյալ դեղատոմսը: Անհրաժեշտ է 1բաժին ծիծեռնախոտի չորացրած տերեւներ, 2 բաժին 50 տոկոսանոց սպիրտ եւ 3 բաժին լանոլին կամ վազելին: Բույսը լավ մանրացնել, լցնել ապակե տարայի մեջ, վրան ավելացնել սպիրտը եւ դնել մութ-զով տեղում: 10-12 օրից լուծույթը քամել, բույսը ճզմել: Այնուհետեւ լուծույթը խառնել լանոլինի կամ վազելինի հետ, որպեսզի թանձր էմուլսիայի պես միասեռ զանգված դառնա: Ամեն օր ոտքերի կրունկներին քսել: Նաեւ օգտակար է պարզապես ամեն օր կրունկների մաշկը շփել ծիծեռնախոտի թարմ հյութով: Արեւայրուքների դեպքում խորհուրդ է տրվում ծիծեռնախոտի թարմ հյութը օրը 3-4 անգամ քսել այրվածք ստացած հատվածների վրա: Պսորիազի դեպքում ծիծեռնախոտը եւս օգտակար բույս է: Դեղատոմսերից մեկի բաղադրիչներն են` 200 գրամ ծիծեռնախոտի թարմ հյութը, 40 գրամ բորաթթուն, 4-5 ձվի սպիտակուցը, 100 գրամ բնական մեղրը, 50 գրամ դեղատնային սոլիդոլը (սոլիդոլ): Բաղադրիչները միմյանց խառնել, որպեսզի միասեռ զանգված ստացվի, ապա ավելացնել սոլիդոլը: Կրկին լավ խառնել, ապա քսել հիվանդ հատվածներին: Երկրորդ դեղատոմսն ավելի հեշտ ու պարզ է. անհրաժեշտ են ծիծեռնախոտի չոր տերեւների մանրացված 1 բաժին փոշի եւ 1 բաժին վազելին: Լավ խառնել եւ քսել վնասված հատվածներին: Ի դեպ, ինտերնետային կայքերից մեկում պսորիազի մասին քննարկումներում շատերը կիսվում էին իրենց փորձի մասին: Եվ այսպես, մի կին պատմում էր, որ լողափում իրեն է մոտենում մի պապիկ ու հետաքրքրվում տիկնոջ պսորիազով: «Ցույց տվեց իր` հազիվ նշմարվող պսորիազի հետքերը, ապա ասաց, որ ամբողջ կյանքում բուժվել է, սակայն անօգուտ, եւ միայն 2 տարի առաջ է նրան հաջողվել վերջնականապես բուժվել: Տվեց ինձ իր դեղատոմսը: Եվ այսպես. 1 շաբաթ շարունակ վերքերի վրա առավոտյան յոդ է քսել, երեկոյան` աղաջուր: Այնուհետեւ 2 շաբաթ անընդմեջ օրը 1 անգամ սոլիդոլ է քսել, եւ ապա` հերթականությամբ` 1 շաբաթ յոդը եւ աղաջուրը, 1 շաբաթ` սովորական սոլիդոլը: Ասում էր, որ 1,5 ամսվա ընթացքում բուժվել է: Իրեն այդ դեղատոմսը մեկ այլ պապիկ էր տվել: Մի խոսքով` ժառանգաբար մեզ է փոխանցվել: Ի դեպ, նաեւ չի կարելի այդ ընթացքում թարմ լոլիկ ուտել»,- պատմում է ֆորումի մասնակից կինը: Ինչեւէ, ծիծեռնախոտին դեռ կանդրադառնանք:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ